iPhone 17 Slim-ն այնքան բարակ է, որ SIM քարտ այնտեղ չի տեղավորվի

Վերջին լուրերը
iPhone 17 Slim-ն այնքան բարակ է, որ SIM քարտ այնտեղ չի տեղավորվի
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հաջորդ տարի Apple-ը կթողարկի գերբարակ սմարթֆոն՝ iPhone 17 Slim (այլ աղբյուրների համաձայն՝ Air), որի պատրաստման մասին լուրերը պտտվում են արդեն մի քանի ամիս։ The Information -ը տեղեկատվություն է տարածել գալիք նոր արտադրանքի մասին, որը, ըստ իրազեկ աղբյուրների, դեռ նախատիպի փուլում է, բայց Foxconn-ում վաղ արտադրության փորձարկման ժամանակ արդեն փոխել է իր կարգավիճակը proto-1-ից proto-2: Հրապարակման մեջ խոսվել է նաև iPhone 17 շարքի այլ սմարթֆոնների մասին։

iPhone 17 Slim-ի հիմնական առանձնահատկությունը պետք է լինի դրա նվազագույն հաստությունը: Հաղորդվում է, որ նախատիպերը 5-ից 6 մմ են: Apple-ի բոլոր ժամանակների ամենաբարակ սմարթֆոնը՝ iPhone 6-ը, ունի 6,9 մմ հաստություն, մինչդեռ iPhone 6 Plus-ը՝ 7,1 մմ:

Աղբյուրների համաձայն՝ սմարթֆոնը հնարավորինս բարակ դարձնելու համար Apple-ի ինժեներները բախվել են մի շարք մարտահրավերների։ Մասնավորապես, դժվարություններ են առաջացել սարքի կորպուսում մարտկոցի և ջերմամեկուսիչ նյութերի տեղադրման հետ կապված: Գերբարակ դիզայնի պատճառով Apple-ը ստիպվ էր համաձայնել iPhone-ի ներկայիս մոդելներում երկուսի փոխարեն ունենալ մեկ բարձրախոս:

iPhone 17 Slim-ը կունենա նաև մեկ տեսախցիկ հետևի մասում։ Այն կլինի նաև առաջին iPhone-ներից մեկը, որը կօգտագործի Apple-ի ներկառուցված 5G մոդեմը։ Հաղորդվում է նաև, որ այս պահին Apple-ի մոդեմը տվյալների փոխանցման արագությամբ դեռևս չի կարող համեմատվել Qualcomm լուծումների հետ, որոնք այժմ օգտագործում է Apple-ը, բայց միևնույն ժամանակ այն ավելի էներգաարդյունավետ է։

Գլխավոր խնդիրներից մեկը, սակայն, այն է, որ Apple-ի ինժեներները դեռ չեն գտել iPhone 17 Slim-ում SIM ֆիզիկական քարտ տեղադրելու միջոցը: ԱՄՆ-ում iPhone-ները երկու սերունդ է ինչ մնացել են առանց ֆիզիկական քարտերի՝ հենվելով միայն eSIM-ի վրա, սակայն որոշ երկրներում դրանք դեռ ակտուալ չեն, օրինակ, Չինաստանում, որի մեծ շուկայից Apple-ը դժվար թե հրաժարվի և ստիպված ինչ-որ տարբերակ կմտածի:

Նշենք, որ Apple-ի ամենաբարակ սարքը ընդհանուր առմամբ այս տարվա սկզբին ներկայացված iPad Pro-ն էր․ 11 դյույմանոց այս պլանշետի հաստությունը կազմում է ընդամենը 5,4 մմ, իսկ 13 դյույմանոց տարբերակը՝ ընդամենը 5,1 մմ:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները