ChatGPT-ն այժմ կարող է տեղեկատվություն փնտրել ինտերնետում. Գործարկվել է SearchGPT-ն

Վերջին լուրերը
ChatGPT-ն այժմ կարող է տեղեկատվություն փնտրել ինտերնետում. Գործարկվել է SearchGPT-ն
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Այս տարվա հուլիսին OpenAI-ը գործարկեց իր սեփական՝ SearchGPT որոնման համակարգի բետա տարբերակը: Այժմ ընկերությունը հայտարարել է, որ գործառույթը դառնում է ChatGPT AI բոտի մի մասը։ ChatGPT-ի վճարովի բաժանորդները կկարողանան գնահատել նորարարությունն այս շաբաթ, և այն հասանելի կդառնա անվճար օգտատերերի, կորպորատիվ հաճախորդների և կրթական հաստատությունների համար առաջիկա շաբաթների ընթացքում:

OpenAI-ը մտադիր չէ թողարկել SearchGPT-ն որպես առանձին արտադրանք: Փոխարենը, ծրագրավորողները որոնման համակարգը ինտեգրել են իրենց ChatGPT չաթբոտին:

SearchGPT-ն տրամադրում է մանրամասն, իմաստալից և ակտուալ: Իսկ աղբյուրների հղումները գտնվում են առանձին կողագոտում:

Վեբ որոնման ինտեգրումը ChatGPT-ին կամրջելու է առանցքային մրցակցային բացը OpenAI-ի շուկայական մրցակիցների հետ, ինչպիսիք են Microsoft Copilot-ը և Google Gemini-ն, որոնք վաղուց հաճախորդներին առաջարկում են օգտվել առցանց վեբ որոնումներից: Այս լուրերից հետո Google-ի մայր ընկերության՝ Alphabet-ի բաժնետոմսերը նվազել են մոտ 1%-ով։

Ըստ OpenAI-ի, ChatGPT որոնումն ապահովում է առցանց վեբ որոնումների միջոցով սպորտային վերջին միավորների, բաժնետոմսերի գնանշումների, եղանակի տվյալների և այլ տեղեկատվության հասանելիություն: SearchGPT-ի հնարավորությունների ցուցադրման ժամանակ OpenAI-ի ներկայացուցիչը ցույց է տվել, թե ինչպես կարելի է հեշտությամբ վերահսկել Apple-ի բաժնետոմսերի գինը առցանց՝ միաժամանակ մուտք ունենալով հարակից նորություններին: Օգտագործողին տրամադրվող ողջ տեղեկատվությունը ուղեկցվում է առաջնային աղբյուրների հղումներով: Բացի սրանից, կա կողագոտի՝ աղբյուրներով և հոդվածների կարճ նկարագրությամբ:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները