Չինաստանը փորձարկել է գերձայնային մարդատար ինքնաթիռ, որը Պեկինից Նյու Յորք կարող է հասնել 2 ժամում

Վերջին լուրերը
Չինաստանը փորձարկել է գերձայնային մարդատար ինքնաթիռ, որը Պեկինից Նյու Յորք կարող է հասնել 2 ժամում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Չինական Space Transportation (Lingkong Tianxing Technology) ընկերությունը հայտարարել է Yunxing գերձայնային մարդատար ինքնաթիռի նախատիպի հաջող թռիչքային փորձարկումների մասին: Նախատիպի ցուցադրած բնութագրերը մեզ թույլ են տալիս 2027 թվականին ակնկալել գերձայնային քաղաքացիական ինքնաթիռի առաջին թռիչքը: Ինքնաթիռը կկարողանա Պեկինից Նյու Յորք ուղևորներին տեղափոխել 2 ժամում՝ ձայնի արագությունից (1,235 կմ/ժ) 4 անգամ ավել արագությամբ։

Նախատիպը փորձարկվել է 2024 թվականի հոկտեմբերի 26-ին՝ շաբաթ օրը։ Շարժիչի վիճակը կգնահատվի նոյեմբերին։ Դատելով Yunxing-ի նկարից՝ այն ունի անհայտ դիզայնի երկու շարժիչ։ Ընկերությունն այս հարցում որևէ պարզաբանում չի տվել։

4 Max-ից (մոտ 4900կմ/ժ) ավելի արագությամբ թռչելը կնշանակի, որ Yunxing ինքնաթիռը երկու անգամ գերազանցում է խորհրդային Տու-144-ի (առավելագույն արագությունը՝ 2430 կմ/ժ) և բրիտանա-ֆրանսիական Կոնկորդի արագությունը: Սա լուրջ մարտահրավեր է ավիաշինության ոլորտում, հատկապես քաղաքացիական ավիացիայի համար։

Ի դեպ, առայժմ հայտնի չէ՝ ցուցադրվածը համակարգչային մոդել է, թե՞ նախատիպի իրական լուսանկար։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները