Tiktok֊ի ներկայացուցիչները Հայաստանում են. Գևորգ Մանթաշյանն ընդունել է նրանց, քննարկվել են թվային գրագիտությանն առնչվող մի շարք հարցեր

Վերջին լուրերը
Tiktok֊ի ներկայացուցիչները Հայաստանում են. Գևորգ Մանթաշյանն ընդունել է նրանց, քննարկվել են թվային գրագիտությանն առնչվող մի շարք հարցեր
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է «ՏիկՏոկ» սոցիալական մեդիա հարթակի ներկայացուցիչներին՝ Արևելյան Եվրոպայում կորպորատիվ հարցերով տնօրեն Սերգեյ Սոկոլովին և Կենտրոնական Ասիայի, Ռումինիայի և Մոլդովայի կառավարությունների հետ կապերի ղեկավար Բուրժուև Ազամատին:

Tiktok֊ի ներկայացուցիչները Հայաստանում են. Գևորգ Մանթաշյանն ընդունել է նրանց, քննարկվել են թվային գրագիտությանն առնչվող մի շարք հարցեր

Մանթաշյանն անդրադարձել է «ՏիկՏոկ»-ի հետ համագործակցությունը զարգացնելու, հանրության վրա ազդեցության ու հետևանքների,  դրանց կանխարգելման շուրջ լուծումներ գտնելու, անվտանգության նորմեր գործադրելու հետ կապված հարցերին, թվային գրագիտությանը և այլն: Նախարարի առաջին տեղակալը կիսվել է նաև իր մտահոգություններով՝ պայմանավորված ԱԲ միջոցով պատկերների ստեղծմամբ, ապատեղեկատվության տարածման խնդիրներին և կիրառման բովանդակության մակագրման և նշագրման կարևորության մասին։

Tiktok֊ի ներկայացուցիչները Հայաստանում են. Գևորգ Մանթաշյանն ընդունել է նրանց, քննարկվել են թվային գրագիտությանն առնչվող մի շարք հարցեր
- Advertisement -

Սերգեյ Սոկոլովը  ներկայացրել է վերջին տարիներին գործադրված ջանքերը և խնդիրների կանխարգելման նպատակով ընկերության կողմից տարվող աշխատանքները, նոր գործառույթների ներգրավման գործընթացները և տարբեր ոլորտներին առնչվող ռիսկերը նվազեցնելու  ուղղությամբ հայաստանյան «ՏիկՏոկ»-ում տարվող աշխատանքները:

Հանդիպման ավարտին ձեռք է բերվել նշյալ խնդիրների շուրջ հետագա քննարկումներ ծավալելու պայմանավորվածություն:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները