Team2B օնլայն հարթակը ներկայացրել է «Ինչպե՞ս սկսել բիզնես Հայաստանում» ուղեցույցը սկսնակ և արդեն փորձառու գործարարների համար։
Ուղեցույցը արտահայտիչ կերպով ցուցադրում է բոլոր այն նախնական քայլերը, որոնք անհրաժեշտ են գործարարին՝ հիմնական գործունեություն սկսելու և բիզնեսում հաջողելու համար՝
- Կազմակերպաիրավական ձևի որոշումը,
- Պետական գրանցումը՝ օնլայն և օֆլայն տարբերակներով,
- Հարկման ռեժիմի ընտրությունն ու գրանցումը,
- Բանկային հաշվի բացումը,
- ՀԴՄ սարքի գրանցումը,
- Լոգոյի գրանցումը,
- Մաքսային թղթապանակի բացումը,
- Պիտակավորումը,
- Դոմեյնի որոնումն ու գրանցումը։
Փորձառու և ոլորտում հայտնի մասնագետների կողմից ստեղծված ուղեցույցը կօգնի Ձեզ առաջին քայլերը կատարել բիզնեսում՝ անկախ դրա բնույթից և կատարված փոփոխություններից։
«Ինչպե՞ս սկսել բիզնես Հայաստանում» 9 քայլից բաղկացած ուղեցույցին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղումով։