Հայկական Ռենդերֆորեսթի հիմնադիր և CEO Նարեկ Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է տեխնոլոգիական նոր կենտրոնի շինարարության ընթացքը, որը մի քանի ներդրողների հետ համատեղ ծրագիր է և պատրաստ կլինի մոտ մեկ տարուց:
«Մենք փորձելու ենք մեր ներդրումը ունենալ կրթության որակի բարելավման հարցում՝ ներդնելով մեր միջազգային փորձը կրթական որակի բարձրացման մեջ։ Կենտրոնում տեղակայված է լինելու Ռենդերֆորեսթի Տեխնոլոգիաների Համալսարանը, որը հնարավորություն կունենա պատրաստել տարեկան մինչև 2000 մասնագետի, ինչպես նաև Ռենդերֆորեսթի երկրորդ գրասենյակը, որը թիմը կընդլայնի մինչև 500 թիմակցի և 800 անձի համար նախատեսված դահլիճները և միջոցառումների սրահը (Ապագա ReInvent by Renderforest-ի և այլ ՏՏ միջոցառումների հանգրվանը)»,-նշել է Սաֆարյանը։
Կենտրոնի շենքը, որը նախագծել է Գարեգին Եղոյանը, գտնվում է Ջրվեժի պետական արգելոցի հարևանությամբ: