Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության՝ WIPO-ի կողմից հրապարակված «Նորարարությունների գլոբալ ինդեքս 2024» (Global Innovation Index 2024) զեկույցում Հայաստանն աշխարհի 133 երկրների շարքում զբաղեցրել է 63-րդ տեղը՝ իր դիրքը բարելավելով 9 կետով։
Ցանկի ամենանորարար եռյակը գլխավորում են Շվեյցարիան, Շվեդիան և ԱՄՆ-ը։ Ինչ վերաբերում է հարևան երկրներին՝ Թուրքիան զբաղեցնում է 37-րդ տեղը, Վրաստանը՝ 57-րդ, Իրանը՝ 64-րդ, իսկ Ադրբեջանը 95-րդ տեղը։
Վարկանիշը հիմնված է այնպիսի ցուցանիշների վրա, ինչպիսիք են ինստիտուցիոնալ միջավայրը, հետազոտությունն ու զարգացումը, շրջակա միջավայրի կայունությունը, առևտուրը, շուկայի դիվերսիֆիկացիան ու մասշտաբը և նորարարական կապերը:
Ամբողջական զեկույցը կգտնեք այստեղ, իսկ Հայաստանի մասով՝ այստեղ։