Team Telecom Armenia-ն կրկին տեխնոլոգիական ամենանշանավոր միջոցառումների՝ WCIT2024-ի և DigiTec -ի կողքին է

Վերջին լուրերը
Team Telecom Armenia-ն կրկին տեխնոլոգիական ամենանշանավոր միջոցառումների՝ WCIT2024-ի և DigiTec -ի կողքին է
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Team Telecom Armenia-ն կրկին տեխնոլոգիական ամենանշանավոր միջոցառումների կողքին է՝ այս անգամ ստանձնելով WCIT2024-ի և DigiTec -ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերոջ դերը։

Հոկտեմբերի 4-ից 7-ը  տեխնոլոգիական առաջատար ընկերություններն  ու մասնագետները հնարավորություն կունենան մասնակցելուԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝  WCIT 2024-ին, իսկ Մերիդիան էքսպո կենտրոնում՝ DigiTec ցուցահանդեսին, որը կրելու է  «ՄՏՔԻ ՈՒԺԸ. Արհեստական բանականություն՝ սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագիրը։ 

Սեպտեմբերի 14-ին  WCIT2024/DigiTec-ի կազմկոմիտեի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը և Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը կնքեցին համագործակցության հուշագիր՝  ևս մեկ անգամ ընգծելով բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարական կարևորությունը:  

Լինելով տեխնոլոգիական առաջատար ընկերություն, որը մշտապես հետևում է աշխարհում տեղի ունեցող թվային փոփոխություններին, Team Telecom Armenia-ն խրախուսում է երիտասարդների շրջանում տեխնոլոգիական ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը և նպատակ ունի նպաստել հաջորդ սերնդի առաջնորդների ձևավորմանը:

- Advertisement -
Team Telecom Armenia-ն կրկին տեխնոլոգիական ամենանշանավոր միջոցառումների՝ WCIT2024-ի և DigiTec -ի կողքին է

Հայկ Եսայանը համոզված է, որ  եթե 5 տարին մեկ Հայաստանում տեղի ունենան նմանատիպ մեծ միջոցառումներ՝ համաշխարհային դեմքերի ներկայությամբ և  փորձի փոխանակմամբ, ապա Հայաստում կձևավորվի այն էկոհամակարգը, որի մասին բոլորս ենք երազում։ 

Ավելի մանրամասն դիտեք մեր ռեպորտաժումէ ստորև

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները