Ֆինանսավորման հնարավորություն վաղ փուլի տեխնոլոգիական ստարտափների համար. STAN-ը մեկնարկում է փիչինգ սեսիայի հայտերի ընդունումը

Վերջին լուրերը
Ֆինանսավորման հնարավորություն վաղ փուլի տեխնոլոգիական ստարտափների համար. STAN-ը մեկնարկում է փիչինգ սեսիայի հայտերի ընդունումը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

STAN-ը հայտարարում է իր հերթական փիչինգ սեսիայի հայտերի ընդունման մեկնարկը։ Միջոցառման նպատակն է աջակցել վաղ փուլում գտնվող տեխնոլոգիական ստարտափներին, առաջարկելով ներդրումային և համագործակցության նոր հնարավորություններ:

Ո՞ր ստարտափները կարող են մասնակցել

Հայտերը կընդունվեն երեք հիմնական կատեգորիաներում՝

  • Կանանց ձեռներեցություն՝ ընկերություններ, որոնք ունեն կին հիմնադիրներ և գտնվում են գաղափարից մինչև կոնցեպտուալ փուլում գտնվող։
  • Moonshot Track՝ բարձր ռիսկային, բայց նորարարական և գլոբալ մարտահրավերներին ուղղված խորը տեխնոլոգիական լուծումներ ունեցող ընկերություններ։
  • Ավանդական վենչուրային ներդրումներ՝ pre-seed կամ seed փուլում գտնվող ստարտափներ, որոնք արդեն ունեն MVP և նախնական արդյունքներ:

Ինչո՞ւ դիմել

  • Հասանելիություն 44 միջազգային հրեշտակ ներդրողներից բաղկացած համայնքի, որոնց փորձառությունը ներառում է մասնավոր կապիտալի, վենչուրային ներդրումների, տեխնոլոգիական ձեռներեցության և կենսատեխնոլոգիաների նորարարության ոլորտները։
  • Հնարավորություն ստանալ ներդրումներ. միջին ներդրման չափը մեկ ընկերության համար՝ $50,000։

Միջոցառման կազմակերպիչներ

- Advertisement -
Ֆինանսավորման հնարավորություն վաղ փուլի տեխնոլոգիական ստարտափների համար. STAN-ը մեկնարկում է փիչինգ սեսիայի հայտերի ընդունումը

Միջոցառումը կազմակերպվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Նորարարությունների Փոխանակման Կոալիցիայի (IEC) հետ համատեղ՝ Ամերիկյան Մրցունակության Փոխանակման (ACE) ծրագրի շրջանակներում։ Փիչինգ սեսիայի մասնակիցները հնարավորություն կունենան հանդիպելու ACE պատվիրակության անդամներին, ինչպես նաև ստանալ օգտակար կապեր ստարտափ հիմնադիրների հետ:

Միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին, Woods Center-ում։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 26-ն է, 2024թ.: Դիմելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով՝ դիմելու համար սեղմեք այստեղ։

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար այցելեք այստեղ։

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի այլ հնարավորություններ գտե՛ք այստեղ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները