Apple-ի սարքերը գլխավորել են համաշխարհային շուկայում ամենապոպուլյար սմարթֆոնների թոփ 3-ը: Այս մասին հաղորդվում է Counterpoint Research զեկույցում, որը վերանայվել է Appleinsider-ի խմբագիրների կողմից։
2024 թվականի երկրորդ եռամսյակի նյութերում ասվում է, որ iPhone 15-ը դարձել է շուկայում ամենապահանջված հեռախոսը. սարքը ստացել է 4,1% մասնաբաժին։ Երկրորդ տեղում iPhone 15 Pro Max-ն է, երրորդում՝ iPhone 15 Pro-ն։ Ընդհանուր առմամբ, Apple-ի չորս գաջեթներ հայտնվել են վարկանիշի լավագույն 10-յակում, այդ թվում՝ iPhone 14-ը, որը վեցերորդ տեղում է։
Համեմատության համար նշենք, որ 2023 թվականի երկրորդ եռամսյակում iPhone 14-ը ճանաչվել է շուկայում ամենավաճառվող հեռախոսը, այնուհետև Apple-ի սարքերը զբաղեցրել են առաջին չորս հորիզոնականները՝ iPhone 14-ից բացի, թոփ 10-ում են նաև iPhone 14 Pro Max-ը, iPhone 14 Pro-ն և iPhone 13-ը:
Ընթացիկ ցուցակում ամենահայտնի Android սարքը Samsung Galaxy A15 5G-ն է, որը զբաղեցրել է չորրորդ տեղը։ Android-ի ամենավաճառվող առաջատարը Samsung Galaxy S24 Ultra-ն է՝ 9-րդ տեղում:
Կարդացե՛ք նաև.
- Apple-ը պատրաստվում է թողարկել ծալվող iPhone՝ հարվածակայուն էկրանով
- iPhone 15-ի օգտատերերը կմնան առանց Apple Intelligence-ի
- iPhone 16 Pro-ն և Pro Max-ը կունենան նույն տետրապրիզմային տեսախցիկը, ինչ iPhone 15 Pro-ն
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: