Ինչու՞ է Հայաստանը մնում հմայիչ տեխնոլոգիական ոլորտի մասնագետների և ռելոկանտների համար․ Forbes-ի անդրադարձը

Վերջին լուրերը
Ինչու՞ է Հայաստանը մնում հմայիչ տեխնոլոգիական ոլորտի մասնագետների և ռելոկանտների համար․ Forbes-ի անդրադարձը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

2022 թ.-ին, Ռուսաստանից զանգվածային ռելոկացիայի ընթացքում, Հայաստանը դարձավ առաջին ընտրության երկրներից մեկը՝ իր բարենպաստ պայմանների շնորհիվ և չնայած առաջացած քաղաքական դժվարություններին, շատերը նույնիսկ շարունակեցին մնալ և գործունեություն ծավալել այստեղ։ Forbes-ը նոր հոդված է հրապարակել Հայաստանի առավելությունների մասին և այն մասին, թե ինչու է այն դեռ գրավում ՏՏ մասնագետներին և ռելոկանտներին։

Ծրագրավորողների ընտրությունը

2023 թվականին առաջին ընտրության երկրներից շատերը բախվում էին Ռուսաստանից եկած ռելոկանտների խոշոր արտահոսքի խնդրին, բայց դա ավելի փոքր չափով է ազդել Հայաստանի վրա. վերաբնակեցվածների մեծ մասը նախընտրեց մնալ այստեղ՝ չնայած այն հանգամանքին, որ անցյալ տարի երկիրը ծանր քաղաքական ճգնաժամ էր ապրել։

Հայկական իշխանությունների գնահատմամբ ռելոկանտների թիվը գնահատվում էր ավելի քան 100,000, իսկ The Bell-ի հետազոտության համաձայն, Հայաստանը 2023 թ.-ին աշխարհում առաջին տեղն էր զբաղեցրել Ռուսաստանից ռելոկանտների քանակով։

Արտահոսքի մասին պաշտոնական տվյալներ չկան, սակայն անուղղակի ապացույցների հիման վրա կարելի է եզրակացություններ անել։ Այսպիսով, Ռուսաստանից Հայաստան տրանսֆերտների ծավալը կտրուկ աճից հետո, շատ ավելի դանդաղ է նվազել, քան Վրաստանում և Ղազախստանում։ Բացի այդ դրամի փոխարժեքը՝ 2022 թվականին հզոր ամրապնդումից հետո (դոլարի նկատմամբ մոտ 20%-ով) այն անկում չի ցուցաբերում և շարունակում է մնալ բարձր մակարդակներում։ Իսկ Ռուսաստանից Հայաստան տեղափոխված խոշոր ՏՏ ընկերությունները 2023 թվականին երեք անգամ ավելի շատ հարկեր են վճարել, քան 2022 թվականին։

Forbes-ի դիտարկումներով՝ Հայաստանը ՏՏ ոլորտի համար ավելի գրավիչ էր հատկապես այն պատճառով, որ ՏՏ ոլորտի շատ ընկերություններ այստեղ գրասենյակներ են բացել և ընտրել այս երկիրը հարմարավետ հարկային ռեժիմի, վճարումների (այդ թվում՝ Ռուսաստանից) լավ իրավիճակի և կացության թույլտվություն ստանալու կանխատեսելի սցենարի պատճառով։

Կոմֆորտային պայմաններ բիզնեսի համար

Նորեկների և մասնավորապես ՏՏ ընկերությունների համար կան համեմատաբար հարմարավետ պայմաններ։ Կան սահմանված հարկային արտոնություններ՝ մանավանդ փոքր և միջին բիզնեսների համար։ Օրինակ, ՏՏ ընկերությունների համար նախատեսված են հատուկ հարկային ռեժիմներ, որոնք խթանում են նրանց գործունեությունը։

Ժամանակավոր կացության թույլտվության և քաղաքացիության ձեռքբերման հեշտ պայմաններ

Այստեղ Ժամանակավոր կացության թույլտվություն ստանալու գործընթացը պարզ և կանխատեսելի է, ինչը մեծ առավելություն է։ Ռուսաստանցիները հեշտությամբ կարող են ստանալ կարճաժամկետ կացության թույլտվություն՝ աշխատանքի կամ անհատ ձեռնարկատիրության միջոցով։ 3 տարի անց նրանք կարող են դիմել նաև քաղաքացիության համար, ինչը ավելացնում է երկարաժամկետ մնալու հեռանկարները։

Արտասահմանյան համագործակցության հեռանկարներ

Երկիրն ունի լավ զարգացած բանկային համակարգ և աշխատում է միջազգային կապերի բարելավման ուղղությամբ։ ԵՄ հետ բանակցություններ են ընթանում՝ առանց վիզայի ռեժիմ հաստատելու համար, ինչը կմեծացնի ճանապարհորդությունների և բիզնես հնարավորությունների հեռանկարները։

Ենթակառուցվածքներ և ծառայություններ

Զարգացած ենթակառուցվածքները և որակյալ ծառայությունները դիտարկվում են առավելություն՝ նորեկների համար հարմարավետ կյանքի ապահովման համար։ Անկախ նրանից, թե նրանք ցանկանում են աշխատել համաշխարհային ընկերությունների համար կամ ստեղծել սեփական բիզնեսը, Հայաստանի քաղաքները՝ մասնավորապես Երևանը, առաջարկում են լայն հնարավորություններ և որակյալ կյանքի պայմաններ։

Հայաստանը շարունակում է մնալ հարմարավետ վայր ՏՏ մասնագետների և ռելոկանտների համար՝ շնորհիվ իր բարենպաստ պայմանների։ ՏՏ ոլորտի ընկերությունները գնահատում են Հայաստանի հատուկ հարկային ռեժիմները, արդյունավետ բանկային համակարգը և հեշտությամբ կացության թույլտվության ստացման գործընթացը։ Բացի այդ, Հայաստանում ՏՏ համայնքը մեծանում է՝ ստեղծելով ավելի շատ հնարավորություններ և ռեսուրսներ ռելոկանտների համար։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները