Տարածաշրջանի ամենածավալուն տեխնոլոգիական ցուցահանդեսի՝ ԴիջիԹեք Էքսպո 2024-ի գրանցումը ստարտափների համար բաց է։
Միջոցառումը Հայաստանում կանցկացվի արդեն 19-րդ տարին անընդմեջ։ Անցկացման օրերն են հոկտեմբերի 4-6-ը:
Տեխնոլոգիական ցուցահանդեսում կներկայացվի տարբեր ոլորտների 150-ից ավելի ընկերություն Հայաստանից և միջազգային շուկայից։ Այս տարի նաև առանձնացված կլինի հատուկ տարածք, որտեղ կցուցադրվեն ավելի քան 80 ստարտափներ, այդ թվում՝ գաղափարի փուլում գտնվողները: Սա հնարավորություն է գտնելու գործընկերներ և ներդրումներ՝ կյանքի կոչելու համար նորարար գաղափարները:
Մասնակիցները հնարավորություն կունենան մեկ հարթակում տեսնել և ծանոթանալ տեխնոլոգիական ընկերություններին ու նրանց զարգացումներին, ծանոթանալ ՏՏ աշխարհի ամենաթարմ զարգացումներին և խնդիր լուծող տեխնոլոգիաներին։ Այս տարի ցուցահանդեսը բաց է բոլոր ոլորտների նորարար ընկերությունների համար։
Այցելուների համար ցուցահանդեսը, ինչպես միշտ, կլինի անվճար՝ պարտադիր գրանցումով, որը կիրականացվի ցուցահանդեսի պաշտոնական կայքում։
DigiTec ցուցահանդեսն ամենամյա միջոցառում է, որն իրականացվում է Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԱՏՁՄ) կողմից 2005 թվականից ի վեր՝ իր հովանու ներքո համախմբելով և արտացոլելով Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, նորարարությունն ու հեռանկարները։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: