Հայկական Ծաղկունքը Forbes-ի էջերում

Վերջին լուրերը
Հայկական Ծաղկունքը Forbes-ի էջերում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Forbes-ի լրագրող Էնն Աբելը, ուսումնասիրելով կորոնավիրուսային իրավիճակում ռեստորանների աշխատանքը, առանձնացրել է աշխարհի լավագույն ռեստորանները։

Այս ռեստորանների ցանկում է հայկական Ծաղկունք ռեստորանը, որի մասին իր տպավորություններով և հիշողություններով կիսվել է Էնն Աբելը։ «Հայաստանի մայրաքաղաքից մոտ մեկ ժամ հեռավորության վրա է Ծաղկունք գյուղը։ Այս գյուղում հայտնվեցի ռեստորանի անձնակազմի և Noma-ի հիմնադիր, շեֆ-խոհարար Մադս Ռեֆսլունդի համագործակցությամբ միջոցառման մասնակցելու համար։ Միջոցառումը կոչված էր բարձրացնելու տեղական խոհարարությունն ու խոհանոցը, ինչպես նաև Հայաստանը խոհարարական քարտեզի վրա հաստատելուն։

Երբ ես գնացի նախաճաշելու, շեֆ-խոհարար Սուսաննա Ղուկասյանը և իր թիմը հյուրասիրեցին թարմ և ապխտած պանիրներ, թարմ խոտաբույսեր, լավաշ, ձվով ուտեստներ, լազանյա, ավելուկ, լոբի թթու, մածուն»,-նշել է լրագրողը։

Ծաղկունք ռեստորանը իր հերթին ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ կիսվելով այս ցանկում հայտնվելու հպարտությամբ․

Լավագույն ռեսորանների ցանկում են այնպիսի ռեստորաններ, ինչպիսիք են՝ Agriturismo Ramusè-ն Իտալիայում, Alameda-ն Պորտուգալիայում, Bar Castañeda-ը Նոր Մեխիկոյում, Viscri 125-ը Ռումինիայում և ուրիշներ։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները