Ճապոնիայում առաջին Թումոն իր դռները կբացի հաջորդ ամռանը, այս մասին տեղեկանում ենք կենտրոնի տարածած հայտարարությունից:
Թումոյի ղեկավարներ Մարի Լու Փափազյանն ու Բեկոր Փափազյանը հունիսի 25-ին ճապոնական Տակասակի քաղաքում Գունմա պերֆեկտուրայի նահանգապետ Իչիտա Յամամոտոյի հետ ստորագրել են համաձայնագիր, ըստ որի Թումո Գունման դռները կբացի 2025-ի ամռանը՝ նորարարական հմտություններ ստանալու հնարավորություն տալով 1000 պատանիների:
«Համոզված եմ, որ Թումո Գունման կդառնա մեր երկրում բազմաթիվ Թումո կենտրոններից առաջինը և ճանապարհ կհարթի դեպի ավելի ամուր ՏՏ հարաբերություններ Հայաստանի և Ճապոնիայի միջև», – ընդգծել է պարոն Յամամոտոն:
«Թումոն սովորելու մասին է: Մեզ համար կարևոր է ինչպես ճապոնացի պատանիներին սովորելու նոր հնարավորություններ ընձեռելը, այնպես էլ միջազգային գործընկերներից սովորելը»,- ավելացրել է Թումոյի զարգացման տնօրեն Բեկոր Փափազյանը:
Թումո կենտրոններ գործում են Փարիզում, Լիոնում, Բեռլինում, Մանհեյմում, Կոիմբրայում, Կիևում, Տիրանայում և Բեյրութում և այս քարտեզը պատրաստում է ընդլայնվել:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: