Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց Armenian Auto Show 2024 ավտոցուցահանդես-համաժողովը։ Բացմանը ներկա էին ցուցահանդեսի կազմակերպիչները, ներկայացուցիչներ ՀՀ կառավարությունից, Երևանի քաղաքապետարանից, բազմաթիվ հյուրեր արտերկրից, լրատվամիջոցներ և այցելուներ։
Հունիսի 21-ից 23-ը ավտոմոբիլային ոլորտով հետաքրքրվող բոլոր անաձանց երեք օր շարունակ սպասվում է ավտոմոբիլային տոն։
Ի՞նչ է ներկայացվում
Այստեղ մեկ հարկի տակ են հավաքվել ավտոարդյունաբերության և հարակից ոլորտների առաջատար ներկայացուցիչներ՝ ավելի քան 100 կազմակերպություններ, որոնք ներկայացնում են՝
- մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ՝ էկոլոգիապես մաքուր ու մատչելի էլեկտրոմոբիլներ, ներքին այրման շարժիչով հզոր մեքենաներ
- ավտոբուսներ,
- բեռնատարներ և շինարարական ավտոտեխնիկա
Ինչպես նաև, ավտոսպասարկման, թյունինգի, ֆինանսական և ապահովագրական կազմակերպություններ։
Հունիսի 21-ին, ժամը 19:00 ցուցահանդեսի շրջանակում տեղի կունենա աշխարհահռչակ ավտոմակնիշների նոր մոդելների շնորհանդես։
Ո՞ւմ համար է նախատեսված ցուցահանդեսը
Այս ցուցահանդես-համաժողովը նախատեսված է ոչ միայն անհատ ավտոսիրող այցելուների համար, այլ տարբեր մասնավոր և պետական հիմնարկների, և փոխադրամիջոց օգտագործող շահառուների համար։
Ովքե՞ր են կազմակերպիչները
Armenian Auto Show 2024 ավտոցուցահանդես-համաժողովի կազմակերպիչներն են Պրոմ Էքսպո և Արմենիա Թրավել ընկերությունները։
Պրոմ Էքսպո
Պրոմ Էքսպո ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին և մինչ օրս հանդիսանում է ցուցահանդեսների, համաժողովների, փառատոնների, գործարար հանդիպումների և միջոցառումների կազմակերպման ոլորտի առաջատարներից մեկը։ Ընկերությունը գործունեության ողջ ընթացքում կազմակերպել է ավելի քան 180 միջոցառում ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում, դրանցից են՝ ԱրմԱվտո Շոու, Շինարարություն և Ինտերիեր, Կահույք Էքսպո, Դրինք Էքսպո, ՊանԱրմենիան Էքսպո–ֆորում և մի շարք այլ միջոցառումներ:
«Այսօր մեծ ուրախությամբ հանրության դատին ենք հանձնում վերջին վեց ամիսների ընթացքում մեր ջանքերի և երկարատև աշխատանքի արդյունքը՝ այս ավտոշուն։ Համոզված եմ, որ յուրաքանչյուր այցելու այստեղ կգտնի իր կարիքներին, ցանկությանն ու ճաշակին համահունչ լուծումներ», – նշեց Prom Expo ընկերության հիմնադիր տնօրեն Արման Զաքարյանը։
Արմենիա Թրավել
Արմենիա Թրավել + Մ ընկերությունը հիմնադրվել է 1996 թ.-ին և այսօր հանդիսանում է իր ոլորտի առաջատարներից մեկը։ Տարիների ընթացքում ընդլայնելով գործունեության ոլորտները, Արմենիա Թրավելը ակտիվ ներգրավվածություն է ունեցել տեղական և միջազգային փառատոնների, համաժողովների, կոնֆերանսների, ցուցահանդեսների և այլ մասշտաբային միջոցառումների կազմակերպման ու սպասարկման գործում: Ընկերության փորձառու թիմի կողմից սպասարկած միջոցառումների շարքում են՝ Starmus Festival 2022, Climate Change Conference 2022 by UNDP, ArmHighTech 2021, 2018, 2016, տարեկան 50-ից ավելի միջոցառում Եվրոպայի Խորհրդի համար և բազմաթիվ այլ միջոցառումներ:
«Մենք ակնկալում ենք, որ Armenian Auto Show-ն առավելագույնս կծառայի իր նպատակին։ Մեր ցանկությունն է այն դարձնել տարածաշրջանի առաջատար ավտոմոբիլային իրադարձություն և վստահ լինել, որ այն տեղի ունենա պարբերաբար։ Մեր համախոհ գործընկերների հետ սահմանել ենք բարձր նշաձող և հեռուն գնացող նպատակներ, որոնց պետք է հասնենք համառ աշխատանքի և հետևողականության միջոցով», – ասաց Armenia Travel ընկերության զարգացման տնօրեն Արմեն Գրիգորյանը։
Այցելուները բացառիկ հնարավորություն կունենան` օգտվելու ընկերությունների կողմից հատուկ ցուցահանդեսի օրերին տրամադրվող մեծ զեղչերից։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: