«Հայրենիքի կանչով» խորագրով ամենամյա դրամահավաքի ընթացքում հավաքագրվել է ՔՈԱՖ-ի պատմության մեջ ամենախոշոր գումարը՝ ավելի քան $8.4 մլն։
Հայաստանում 2-րդ ՍՄԱՐԹ կենտրոնը կկառուցվի: Առաջին նման կենտրոնը գործում է Լոռու մարզում, նոր կենտրոնը կառուցվելու է Արմավիրի մարզում։
Լոռու մարզում կիրառվող գյուղական համայնքների զարգացման ՍՄԱՐԹ մոդելը կրկնօրինակվելու է Արմավիրում՝ ստեղծելով որակյալ կրթության, մասնագիտական կողմնորոշման, տնտեսական ու սոցիալական կայունության հնարավորություններ հազարավոր երեխաների ու նրանց ընտանիքների համար՝ նպաստելով վերջիններիս համապարփակ զարգացմանը։
Արմավիրը, որտեղ կառուցվելու է երկրորդ ՍՄԱՐԹ կենտրոնը, ՔՈԱՖ-ի բնօրրան է, որտեղից հիմնադրամը մեկնարկել է գյուղական համայնքները զարգացնելու իր ծրագրերը դեռ 18 տարի առաջ։
ՍՄԱՐԹ կենտրոնները նորարարական, ոչ ֆորմալ կրթություն ապահովող հանգույցներ են, որ արագացնում են անտեսված գյուղական համայնքների զարգացման տեմպը։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։