Հայաստանն էլեկտրոմոբիլների ներկրման արտոնությունների երկարաձգում կառաջարկի նաև 2026-ից հետո

Վերջին լուրերը
Հայաստանն էլեկտրոմոբիլների ներկրման արտոնությունների երկարաձգում կառաջարկի նաև 2026-ից հետո
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ-ն կառաջարկի երկարաձգել 3–րդ երկրներից դեպի Հայաստան և ԵԱՏՄ մյուս երկրներ էլեկտրոմոբիլների անմաքս ներմուծումը նաև 2026 թվականից հետո։ Այս մասին ԱԺ-ում 2023 թվականի պետբյուջեի կատարման մասին կառավարության հաշվետվության շրջանակներում նշվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

2024 թվականի հունվարից մայիս ընկած ժամանակահատվածում Հայաստանն արդեն գրեթե կիսով չափ սպառել է ԵԱՏՄ որոշմամբ հաստատված 8 հազար էլեկտրոմոբիլների տարեկան անմաքս քվոտան։

Էկոնոմիկայի նախարարը հիշեցրեց, որ ԵԱՏՄ մակարդակով նախնական պայմանավորվածության համաձայն՝ 2026 թվականից հետո մեքենաների ներմուծումն այլևս չի ազատվի մաքսատուրքից, սակայն նախարարը կարծում է, որ հայկական կողմը դեռ բավականին ժամանակ ունի գործընկերների հետ բանակցելու համար՝ արտոնյալ ռեժիմի երկարաձգման շուրջ։

Նրա խոսքով՝ եթե 2018-ին Հայաստան է ներկրվել ընդամենը մի քանի հատ Էլեկտրական մեքենա, 2021-ին արդեն մի քանի հարյուրն է բերվել, իսկ 2023-ին՝ ավելի քան 7 հազարը:

«Եթե այսպես շարունակվի, ապա 2024-ի վերջին մեր քաղաքացիները գուցե ստիպված լինեն մեքենաներ ներկրել քվոտայից դուրս՝ արդեն մաքսատուրքով։ Սա կրկին ցույց է տալիս, որ էլեկտրոմոբիլները մեր երկրում գնալով ավելի պահանջված են դառնում», – նշել է նախարարը։

Հիշեցնենք, որ 8 հազար էլեկտրական մեքենաների քվոտան Հայաստանում վերահաստատվել է նաև 2025 թվականի համար։

Սահմանված քվոտան գերազանցելու դեպքում ԵԱՏՄ ներմուծվող Էլեկտրոմոբիլների համար մաքսատուրքը սահմանված է 15%։ Անմաքս քվոտաները գործում են ԵԱՏՄ բոլոր երկրների համար, բացի Ռուսաստանից, որը հրաժարվել է անմաքս ռեժիմից՝ էլեկտրոմոբիլների սեփական արտադրությունը զարգացնելու համար։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները