Intel ընկերությունը նոր AI չիպեր է ներկայացրել՝ ձգտելով շուկայում առաջատարը լինել Nvidia-ից և AMD-ից։
Ամերիկյան չիպեր արտադրող Intelon ընկերությունը հայտարարել է արհեստական բանականության նոր չիպերի մասին՝ նախատեսված տվյալների կենտրոնների համար։ Ներկայացված չիպերը, կարծես, մեծ պոտենցյալ ունեն գերազանցելու Nvidia և AMD մրցակիցներին։
Intel-ի Xeon 6 պրոցեսորը կապահովի ավելի լավ կատարողականություն և էներգիայի արդյունավետություն բարձր ինտենսիվության տվյալների կենտրոնների աշխատանքի համար՝ համեմատած իր նախորդ տարբերակի, հայտնել է ընկերության գործադիր տնօրեն Փեթ Գելսինջերը։
Հայտարարությունը տեղի է ունեցել այս օրերին մրցակիցներ Nvidia և AMD ընկերությունների կողմից AI-ի նոր չիպերի գործարկումից հետո:
Այսօր Intel-ը նաև հայտնել է, որ Gaudi 2 և Gaudi 3 AI արագացուցիչների գներն ավելի ցածր են լինելու, քան մրցակից ընկերությունների չիպերի գները:
Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի տելեգրամյան ալիքին։