Հնդկական Agnikul տիեզերական ստարտափը հաջողությամբ գործարկել է իր եզակի, 3D տպագրված հրթիռային շարժիչներերով առաջին ենթաուղեծրային փորձնական մեքենան։ Այն գործարկվել է երկու տարվա նախապատրաստական աշխատանքներից և տեխնիկական անսարքությունների պատճառով վերջին մի քանի ամիսների ընթացքում չորս չեղարկումներից հետո, հայտնում է Տիեզերական հետազոտությունների հնդկական գործակալությունը։
Agnibaan SOrTeD (Sub-Orbital Technology Demonstrator) կոչվող մեկ փուլով մեկնարկային մեքենան գործարկվել է այսօր առավոտյան՝ Սաթիշ Դավան տիեզերական կենտրոնում գտնվող ստարտափի արձակման հարթակից:
Ի սկզբանե թռիչքի մեկնարկի ամբողջական հետհաշվարկն իրականացվել էր մարտ ամսին, սակայն, որոշ խոչընդոտների պատճառով հետաձգեց թռիչքը:
Ստարտափը 2 անգամ՝ ապրիլին, և մեկ անգամ այս շաբաթվա սկզբին էր պատրաստվել թռիչքի մեկնարկին։ Սակայն, ամեն անգամ թռիչքից անմիջապես առաջ դադարեցրել էր գործընթացը՝ վերջին րոպեին տեխնիկական խնդիրներ հայտանբերելու պատճառով:
6,2 մետր բարձրությամբ այս մեքենան պատրաստված է ածխածնային կոմպոզիտից, ինչը նրան տալիս է 1268 ֆունտ զանգված բարձրացնելու հնարավորություն։
Դրա հիմքում ընկած է 3D տպագրված կիսաքրիոգեն շարժիչը։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: