10,4% տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ 2024-ի ապրիլին

Վերջին լուրերը
10,4% տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ 2024-ի ապրիլին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024-ի ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 10,4%-ով, տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։ 2024-ի հունվար ապրիլի աճը կազմել է 13,2%՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ։

Ամենամեծ աճը արձանագրվել է արտաքին առևտրաշրջանառությունում, որի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,7 անգամ: Ընդ որում արտահանման ծավալներն աճել են 2,9 անգամ, իսկ ներմուծման ծավալները՝ 2,6 անգամ։ Ներմուծման և արտահանման տարբերությունը դրական է եղել։

Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2024-ի ապրիլ ամսին 2023-ի նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 16,3 տոկոսով, ներքին առևտրի շրջանառությունը՝ 27,2 տոկոսով, շինարարությունը՝ 17,8 տոկոսով: Նախորդ տարվա փետրվարի նկատմամբ աճել է նաև ծառայությունների ծավալը՝ 0,8%-ով։

Նվազել է սպառողական գների ինդեքսը (0,7%-ով), արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը աճել է (3,7%-ով), աճել է նաև էլեկտրաէներգիայի արտադրությունը (7,2%-ով)։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները