Հայրենական 10 ընկերություններ Հայաստանը ներկայացնում են «VivaTech-2024»-ում

Վերջին լուրերը
Հայրենական 10 ընկերություններ Հայաստանը ներկայացնում են «VivaTech-2024»-ում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարարության աջակցությամբ  հայրենական 10 ընկերություններ  «ՀԱՅԱՍՏԱՆ» (ARMENIA) միասնական տաղավարի ներքո մայիսի 22-24-ը Փարիզում մասնակցում են Եվրոպայի ամենախոշոր տեխնոլոգիական միջոցառումներից մեկին՝  «VivaTech-2024» 8-րդ ամենամյա միջազգային ցուցահանդեսին, որը համախմբել է 1000-ից ավելի ստարտափների՝ աշխարհի տարբեր երկրներից։

Նախարարությունը, կարևորելով հայկական տեխնոլոգիական ներուժի միջազգային ներկայացվածությունը, այս տարի ևս հնարավորություն է ընձեռել ոլորտային ընկերություններին միասնական տաղավարով ցուցադրել իրենց նորարարական լուծումները, արտադրանքն ու նվաճումները միջոցառման այցելուներին և մասնակիցներին:

«VivaTech-2024»-ում Հայաստանի տեխնոլոգիական ներուժն ու նվաճումներն արհեստական բանականության, կիբեռանվտանգության, ռոբոտաշինության, ֆինանսական և սպորտային տեխնոլոգիաների ոլորտներում այս տարի ներկայացնում են ԱՏՁՄ-ն, «Մետրիկ», «Իզիթեք», «Սոֆթ Կոնստրակտ», «Վիթուվի», «ՖայվԲրէյն Լաբս», «Հեքս Դիվիժն», «Դիջի Սոֆթ», «Նեքստստեք», «Ադեվից» ընկերություննները և որպես այցելու՝ «Ինորեյն»-ը, «Արփինետ»-ը և «Զլինկ» գիտակրթական ՀԿ-ն:

Միջոցառումը հնարավորություններ է ստեղծում նաև ծանոթանալու ոլորտի միջազգային միտումներին ու զարգացումներին, ձեռք բերելու նոր գործընկերներ, հաստատելու գործարար կապեր: 

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները