Իլոն Մասկը Twitter սոցիալական հարթակի ռեբրենդինգը սկսել է մեկ տարի առաջ։ Նախ, նա փոխել է սոցիալական ցանցի անվանումը և լոգոն, իսկ այժմ սոցիալական ցանցը պաշտոնապես twitter.com հասցեից տեղափոխվել է նոր URL-ի՝ x.com: Այս մասին իր X էջում հայտնել է ինքը՝ Մասկը։
Twitter-ը վերանվանվել է X-ի 2023թ. հուլիսին, սակայն կայքի հասցեն չէր փոխվել: Այժմ twitter.com էջի այցելուները վերահղվում են դեպի x.com գլխավոր էջ, որտեղ նրանց ողջունում է հետևյալ հաղորդագրությունը.
«Բարի գալուստ x.com: Մեր URL-ը փոխվել է, բայց ձեր գաղտնիության և տվյալների պաշտպանության կարգավորումները մնում են նույնը»:
Նախկինում փոփոխվել էին նաև Twitter-ի հետ կապված այլ ծառայություններ։ Tweetdeck-ը վերանվանվել է XPro, իսկ Twitter Blue-ը՝ X Premium:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:












