Ապրիլի 29-ին Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի են ունեցել ավելի քան 62 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդներ։
Մասնավորապես, AMGB1129A316 տարբերակիչ ծածկագրով պետական պարտատոմսերի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 25 մլրդ դրամ (մարման ժամկետը՝ 11 տարի), տեղաբաշխված ծավալը՝ ավելի քան 17․9 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 28.7 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված գնի եկամտաբերությունը 9.8579% է կազմել, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 8% է:
AMGN60294284 տարբերակիչ ծածկագրով պետական պարտատոմսերի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 20 մլրդ դրամ (մարման ժամկետը՝ 5 տարի), տեղաբաշխված ծավալը՝ 20 մլրդ դրամ է եղել, իսկ պահանջարկը՝ ավելի քան 27.7 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված գնի եկամտաբերությունը 9.9294% է կազմել, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 9․25% է:
AMGN36294269 տարբերակիչ ծածկագրով պետական պարտատոմսերի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 15 մլրդ դրամ (մարման ժամկետը՝ 3 տարի), տեղաբաշխված ծավալը եղել է 15 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 17.9 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված գնի եկամտաբերությունը 9.8973% է կազմել, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 9% է:
AMGB2029A374 տարբերակիչ ծածկագրով պետական պարտատոմսերի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 30 մլրդ դրամ (մարման ժամկետը՝ 20 տարի), տեղաբաշխված ծավալը եղել է ավելի քան 8․9 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 36 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված գնի եկամտաբերությունը 9.9296% է կազմել, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 12․50% է:
AMGB3129A504 տարբերակիչ ծածկագրով պետական պարտատոմսերի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 10 մլրդ դրամ (մարման ժամկետը՝ 31 տարի), տեղաբաշխված ծավալը եղել է 300 մլն դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 12․6 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված գնի եկամտաբերությունը 9.96% է կազմել, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 9.75% է:
Պետական պարտատոմսեր կարող եք ձեռք բերել ինչպես Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային հարթակում, այնպես էլ՝ gp.minfin.am առցանց հարթակի միջոցով։
Կարդացեք նաև՝
- Մեկնարկում է Ֆասթ Բանկի պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը
- Դիվերսիֆիկացիա. Ինչպե՞ս հավասարակշռել ներդրումային պորտֆելը. Ֆինանսական գրագիտություն #33
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: