Տեխնոլոգիական ամենամեծ և սպասված իրադարձություններից մեկը՝ Sevan Startup Summit-ը վերադառնում է՝ համախմբելու նորարար գաղափարներով ստարտափ ընկերություններին։
Սամիթը կտևի 7 օր՝ հուլիսի 20-26-ը, որի ընթացքում մասնակիցները կստանան անսահմանափակ ցանցային հնարավորություններ, պանելային քննարկումներ, խարույկի մոտ բանակցություններ, ներդրումների հեռանկարներ և այլ արժեքավոր հնարավորություններ:
Հիշեցնենք, որ անցյալ տարի SSS23 միջոցառմանը մասնակցելու համար դիմել էին ավելի քան 470 հայաստանյան և միջազգային ստարտափներ։
Ստարտափների համար մասնակցության հայտերն արդեն բաց են, իսկ կամավորների ընդունման և համագործակցությունների մասով տեղեկատվությունը կհրապարակվի շուտով՝ տոմսերի վաճառքին զուգահեռ։
Բիզնես և տեխնոլոգիական ոլորտում սպասվող ամենահետաքրքիր միջոցառումները գտե՛ք այստեղ։