Հայաստանը ըստ նորարարության համաշխարհային ինդեքսի (Global Innovation Index (GII)) 72-րդն է եղել 2023-ին՝ 132 երկրների ցանկում։ Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ-ի հատուկ գործակալության՝ WIPO (World Intellectual Property Organization)-ի հրապարակած զեկույցից։
Հայաստանը 2021-ի (69-րդ) և 2022-ի (80-րդ) հետընթացից հետո 2023-ին բարելավել է իր դիրքերը 8 կետով։ Համեմատության համար նշենք, որ միջինից բարձր եկամուտ ունեցող 33 երկրների ցանկում ըստ նորարարության համաշխարհային ինդեքսի Հայաստանը 17-րդն է, Հյուսիսային Աֆրիկայի և Արևմտյան Ասիայի 18 երկրների ցանկում՝ 13-րդը։
Նորարարության համաշխարհային ինդեքսը ձևավորող 7 ցուցանիշներից ամենադրականը Հայաստանի համար գնահատվել են
- Կրեատիվ ինդուստրիայի արդյունքները (Creative outputs)՝ ի հաշիվ բջջային հավելվածների ստեղծման, Կրեատիվ ինդուստրայի արտադրանքի արտահանման
- Կրթության և տեխնոլոգիաների արդյունքները՝ ի հաշիվ ՏՏ ծառայությունների արտահանման և աշխատուժի բարձր արտադրողականության։
Ցուցանիշներից ամենացածրը գնահատվել են՝
- մարդկային կապիտալը (կրթության ոլորտին, հետազոտություններին ուղղված բավականին քիչ ծախսերով)
- գործարարությունը (ԲՈՒՀ-գործարար հատված ցածր համագործակցությամբ, Բիզնես կլաստերների թույլ զարգացվածությամբ, մտավոր սեփականության գրանցման համակարգի թերություններով և այլն)։
Որպես Հայաստանի նորարարությունը զարգացնող հիմնական ուժեղ կողմեր զեկույցում նշվել են ՏՏ ծառայությունների և կրեատիվ ինդուստրիայի այլ ծառայությունների արտահանումը, աշխատուժի արտադրողականության աճը և այլն։ Որպես թույլ կողմեր զեկույցում նշվել են բնապահպանական կառավարման թերի համակարգերը, մտավոր սեփականության գրանցման հետ կապված խնդիրները և այլն։
Կարդացեք նաև՝
- Alibaba-ն 1 միլիարդ դոլար է ներդրել AI չատբոտ մշակող Moonshot AI-ում
- ՏՏ ոլորտի ո՞ր մասնագետներն են ամենապահանջվածը եղել 2023-ին
Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին: