Կազմակերպիչ՝ CyHub Armenia, Microsoft Innovation Center Armenia
Մեկնարկ՝ մարտի 18
Դիմելու վերջնաժամկետ՝ մարտի 10
Անցկացման վայրը՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն, ք․ Երևան, Տերյան 105, Պոլիտեխնիկի 10-րդ մասնաշենք, 6-րդ հարկ
Ճամբարի մասին․
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ՍայՀաբ Հայաստան (CyHub Armenia) կիբեռանվտանգության նախաձեռնությունը՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հետ համագործակցությամբ հայտարարել է կիբեռանվտանգության ճամբարի ընդունելության մասին։ Ճամբարը այն մարդկանց համար է, ովքեր հետաքրքրված են կիբեռանվտանգությամբ կամ մասնագիտական կողմնորոշման փուլում են և ցանակնում են ձեռք բերել հետաքրքիր ու արդիական մասնագիտություն։
Ովքե՞ր կարող են մասնակցել․
15 տարեկանից բարձր անձինք, ովքեր կանցնեն համակարգչային գրագիտությունը ստուգող թեստավորումը։
Ծրագիրը կարող եք գտնել՝ անցնելով այս հղումով։
Գրանցման հղումը՝ այստեղ։
Ճամբարի տևողությունը 20 ժամ է, մասնակցությունը՝ անվճար։
Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին: