Granatus Ventures hայկական վենչուրային ընկերությունը հայտարարել է հայ հիմնադիր ունեցող Modicus Prime ստարտափում ներդրում կատարելու մասին։
Modicus Prime-ը մշակում է ծրագրային լուծումներ՝ օգտագործելով արհեստական ինտելեկտ, որոնք իրական ժամանակում ապահովում են կենսաբանական պատկերների տեսողական վերլուծություն՝ կենսատեխնոլոգիական հետազոտության և արտադրության գործընթացների արդյունավետ վերահսկման համար:
Ներդրման չափը չի հրապարակվում, սակայն հայտնի է, որ Granatus Ventures-ի ներդրումը կօգնի ընկերությանն արագացնել իր առաջատար լուծումների զարգացումը և ընդլայնել թիմը։
Modicus Prime-ը հիմնադրվել և ղեկավարվում է Թեյլոր Չարտիերի կողմից, ով դեղագործական տվյալների գիտնական, և ով մեծ փորձ ունի կենսաբանական նախագծման, որակի վերահսկման և այդ ոլորտում արհեստական ինտելեկտի կիրառման մեջ: Տեխնիկական թիմը ղեկավարում է Դավիթ Վարդանյանը։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: