The Verge-ը, հղում անելով The Information-ին, գրում է, որ Apple-ի ինժեներները ցանկանում են իրենց ապագա «ծալվող» iPhone-ը սարքավորել դիսփլեյներով, այդ թվում՝ արտաքինից, սակայն մինչ այժմ նրանք դժվարությունների են հանդիպում, քանի որ նման սարքը հեշտ է վնասել։
Ծալվող սմարթֆոնի հաստությունը կլինի «մոտավորապես նույնը, ինչ iPhone-ի ներկայիս մոդելներինը», գրում է Endgadget-ը։ Ըստ The Information-ի, Apple-ը քննարկել է ծալվող սարքերի մասերի երկու չափսի արտադրությունը Ասիայում «առնվազն մեկ» արտադրողի հետ, սակայն բանակցությունների մանրամասները հայտնի չեն:
Դիզայներները նաև չեն որոշել, թե ինչով կարող է հեռախոսն առանձնանալ մրցակիցների արտադրանքից և գրավել սպառողներին. սա հատկապես կարևոր է, քանի որ ժամանակակից ծալովի սմարթֆոնները հաճախ ավելի թանկ են, քան ավելի ավանդական մոդելները:
Ծալովի iPhone-ը նշված չէ 2024-2025 թվականների զանգվածային արտադրության պլաններում, ուստի թողարկումը, հավանաբար, շուտով տեղի չի ունենա:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: