Berkeley SkyDeck աքսելերատորի 18-րդ շրջափուլի հայտերը բաց են վաղ փուլի ստարտափների համար։
Բարձր մրցակցային Cohort ծրագրին ընդունված ստարտափները ստանում են 200 հազար դոլարի ֆինանսավորում, իսկ SkyDeck Europe ընդունվածները՝ 145 հազար եվրո:
Ստարտափները ծրագրի ավարտին հանդես կգան դեմո օրվա ընթացքում և հնարավորություն կունենան ներկայանալ ներդրողների առաջ։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 14-ն է։ Ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար կարող եք միանալ տեղեկատվական հանդիպումներին՝ այստեղ։
Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի այլ հնարավորություններ գտե՛ք այստեղ։