2023թ. ռուսները Հայաստանում 3400 բիզնես են գրանցել

Վերջին լուրերը
2023թ. ռուսները Հայաստանում 3400 բիզնես են գրանցել
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Forbes-ը հաշվել է, որ 2023թ. ընթացքում ՌԴ քաղաքացիները Հայաստանում գրանցել են մոտ 3400 իրավաբանական անձ, որից մոտ 2000-ը՝ անհատ ձեռներեց:

Եթե հաշվենք 2022թ. փետրվարից՝ ռուս-ուկրաինական հակամարտության մեկնարկից, ապա այդ թիվը կազմում է 7328, իսկ ԱՁ-ների թիվը՝ 4983:

Հայաստանը այս ցանկում երրորդն է՝ Վրաստանից ու Ղազախստանից հետո: Մեր հարևան երկրում գրանցված բիզնեսների թիվը 2023-ին կազմել է շուրջ 13000, իսկ Ղազախստանում՝ 6100: Հայաստանին համարժեք ցուցանիշ ունի Չեռնոգորիան: Ռուսները հաճախ նաև իրենց բիզնեսը տեղափոխում են Սերբիա, Թուրքիա, ԱՄԷ և Ուզբեկստան:

Ռուս սեփականատերեր ունեցող շուրջ 700 ընկերությունների խորհրդատվական ծառայություններ մատուցող Team2B ընկերության հիմնադիր Վլադիմիր Շատվերովը նշում է, որ գրանցված ԱՁ-ների ճնշող մեծամասնությունը ՏՏ ոլորտի մասնագետներ են, ովքեր այդ տարբերակով շարունակում են իրենց նախկին գործատուի հետ աշխատանքը: Միաժամանակ, նրանք, որպես կանոն, օգտվում էին ՏՏ սկսնակ ընկերություններին տրամադրվող արտոնությունից: Սակայն, 2024թ.-ից, տրամադրվող արտոնությունների շարքից հանվեց շահութահարկի արտոնությունը, ինչը շատերին կարող է դրդել տեղափոխվելու Վրաստան:

«Ռուս ձեռնարկատերերին Հայաստանում գրավում է բանկային համակարգի համեմատաբար մեղմ մոտեցումները ՌԴ քաղաքացիների նկատմամբ, Հայաստանի՝ ԵԱՏՄ երկիր լինելու հանգամանքը, ինչպես նաև վերոնշյալ ՏՏ արտոնությունները, որն այսուհետ մասամբ է գործելու: Իսկ որպես խոչընդոտ կնշեմ ներքին շուկայի փոքր ծավալը, ՌԴ հետ լոգիստիկ հաղորդակցության սահմանափակ և թանկ լինելը, ինչպես նաև ՌԴ հետ ինտեգրացիայի բարձր մակարդակը. շատերը զգուշանում են, որ իրենց վերաբերյալ տեղեկատվությունը կփոխանցվի Ռուսաստանին»,-կարծում է Վլադիմիր Շատվերովը:

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները