Meta-ն առաջին անգամ ցուցադրել է VR-ձեռնոցների նախատիպը, որը մշակվել է Reality Labs-ի կողմից։ Ձեռնոցն օժտված է բացառիկ հնարավորությամբ․ այն փոխանցում է առարկաների հետ շփվելու, օրինակ՝ առարկան բռնելու կամ մակերեսին դիպչելու զգացողությունը։
Այն կարող է օգտագործվել որպես VR կարգավորիչ, որը թույլ է տալիս հետևել Ձեր մատների շարժումներին:
Ընկերությունն աշխատում է տեխնոլոգիայի վրա 2014 թվականին Oculus-ը ձեռք բերելուց ի վեր, իսկ 2015 թվականին պատրաստել է առաջին նախատիպը՝ մեկ շարժվող մատ:
Ձեռնոցը վերլուծում է շրջակա միջավայրը։ Օրինակ՝ դիպչելիս կարող եք զգալ, որ առարկան սեղմվում է մաշկին, իսկ եթե այն պահում եք ձեռքում, ապա ձեռնոցը դիմադրության զգացում է ստեղծում։
Ձեռնոցի մշակման աշխատանքները դեռ շարունակվում են, նախագծողները ցանկանում են բարելավել որակը՝ փոքրացնելով չափերը։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։