«Բարդ Ինտեգրալային Սխեմաների (Չիպերի) Նախագծում» անվճար դասընթացն ընդունում է հայտեր

Վերջին լուրերը
«Բարդ Ինտեգրալային Սխեմաների (Չիպերի) Նախագծում» անվճար դասընթացն ընդունում է հայտեր
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչ՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամ
Տևողություն՝ հունվարի 8 – փետրվարի 7
Որտեղ՝ Ինժեներական քաղաք

Միջոցառման մասին.

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո, Գրովֆ (GROVF ) ընկերության հետ համագործակցությամբ մեկնարկում է «Բարդ Ինտեգրալային Սխեմաների (Չիպերի) Նախագծում» դասընթացի հայտերի ընդունումը: Դասընթացի շրջանակում մասնակիցները կծանոթանան.

  • Թվային Էլեկտրոնիկայի նախագծման հիմունքներ,
  • (RTL) նախագծում SystemVerilog լեզվի միջոցով,
  • FPGA նախագծում AMD (Xilinx) կազմակերպության Vivado գործիքի միջոցով,
  • Թվային Էլեկտրոնիկայի վերիֆիկացման հիմունքներ,
  • Ծանոթացում Ունիվերսալ Վերիֆիկացման Մեթոդոլոգիաների (UVM) հետ։

Դասընթացը հաջողությամբ ավարտելու դեպքում կընձեռնվի աշխատանքի անցնելու հնարավորություն Ինժեներական քաղաքում գործող Գրոֆ ընկերությունում, որտեղ հնարավորություն կտրվի աշխատելու աշխահում լայն տարածում գտած բարդ չիպերի նախագծման վրա։

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև Դեկտեմբերի 25-ը ներառյալ լրացնել առցանց հայտաձևն այստեղ։

Մասնակիցների ընտրության փուլում առաջնայնությունը կտրվի պահանջվող գիտելիքներ և հմտություններ ունեցող ուսանողներին։

Պահանջվող գիտելիքներ և հմտություններ․

  • Մաթեմատիկա
  • Էլեկտրոնիկա
  • Ծրագրավորում
  • Ալգորիթմների տեսություն (պարզագույն հմտություններ)
  • C/C++ (պարզագույն հմտություններ)
  • Linux (պարզագույն հմտություններ)
  • VHDL, Verilog իմացությունը կդիտվի որպես առավելություն

Հարցերի կամ հավելյալ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 011 219727 հեռախոսահամարով:

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի դասընթացներն ու այլ հնարավորությունները գտե՛ք այստեղ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները