ԵՄ անդամ երկրների կառավարությունները զիջումների են գնացել օրենսդիրներին՝ կենսաչափական հսկողության մեջ արհեստական ինտելեկտի օգտագործման հարցում։
Դեկտեմբերի 7-ին եվրոպական լրատվամիջոցները տարածեցին Reuters-ի հաղորդագրությունը, ըստ որի՝ Եվրամիության անդամ երկրները երկար բանավեճերից հետո համաձայնեցրել են արհեստական ինտելեկտի (AI) համակարգերի կարգավորման կանոնները։
Բանակցություններն այն մասին, թե ինչպես պետք է կարգավորվեն արհեստական ինտելեկտի (AI) համակարգերը, ինչպիսին է ChatGPT չաթբոտը, սկսվել են դեկտեմբերի 6-ի ցերեկը և շարունակվել մինչև գիշեր: Գործակալության զրուցակցի խոսքով՝ ուշադրության կենտրոնում է եղել կենսաչափական հսկողության մեջ արհեստական ինտելեկտի հնարավորությունների օգտագործումը՝ ազգային անվտանգության, պաշտպանության և այլ ռազմական նպատակների համար։
ԵՄ երկրների կառավարությունները 10 ժամ տեւած քննարկումներից հետո փոխզիջման են գնացել, որպեսզի ստանան օրենսդիրների աջակցությունը, որոնք դեմ են կենսաչափական տվյալների միջոցով վերահսկողության իրականացմանը, նշում է Reuters-ը։
Ավելի վաղ՝ նոյեմբերի 27-ին, հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և կոլեկտիվ Արևմուտքի 15 այլ երկրներ համաձայնագիր են ստորագրել՝ սպառողներին արհեստական ինտելեկտի չարաշահումից պաշտպանելու համար։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: