Հայաստանում միջին աշխատավարձը ավելի բարձր է, քան Ռուսաստանում, Թուրքիայում, Վրաստանում և Ադրբեջանում, պարզ է դառնում Numbeo վիճակագրական ռեսուրսի հրապարակած տվյալներից:
Համաձայն այդ վիճակագրության՝ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում միջին աշխատավարձը հարկումից հետո կազմել է 661,47 ԱՄՆ դոլար, և այս ցուցանիշով մեր երկիրը ցանկում ներառված 99 երկրների շարքում 57-րդն է: Նույն ժամանակահատվածում ՌԴ-ում միջին աշխատավարձը կազմել է 565,15 դոլար, Թուրքիայում՝ 538,47 դոլար, Վրաստանում՝ 483,14 դոլար, իսկ Ադրբեջանում՝ 379,67 դոլար: Ըստ զեկույցի, Հայաստանում միջին աշխատավարձը ավելի բարձր է, քան Ղազախստանում, Բելառուսում, Ուկրաինայում, Բրազիլիայում, Արգենտինայում, Իրանում և մի շարք այլ երկրներում:
Ամենաբարձր աշխատավարձը Շվեյցարիայում է՝ 6540,31 ԱՄՆ դոլար, հաջորդում են Լյուքսեմբուրգը, Սինգապուրը, ԱՄՆ-ն և Քաթարը: Տասնյակում են նաև Դանիան, Նիդերլանդները, ԱՄԷ-ն, Նորվեգիան և Ավստրալիան:
Տեղ | Երկիր | Աշխատավարձ ($) |
---|---|---|
1 | Շվեյցարիա | 6540.31 |
2 | Լյուքսեմբուրգ | 5151.65 |
3 | Սինգապուր | 5129.33 |
4 | ԱՄՆ | 4687.07 |
5 | Քաթար | 4310.40 |
57 | Հայաստան | 661.47 |
65 | Ռուսաստան | 565.15 |
68 | Թուրքիա | 538.47 |
71 | Վրաստան | 483.14 |
82 | Ադրբեջան | 379.67 |
91 | Իրան | 265.37 |
Հարկ է նշել, որ Հայաստանի նման բարձր դիրքը պայմանավորված է նաև դրամ/դոլար փոխարժեքի ներկայիս մակարդակով: Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2023թ. սեպտեմբերին միջին աշխատավարձը Հայաստանում կազմել է 261480 ՀՀ դրամ:
Կարդացե՛ք նաև՝
- Հայաստանը տարածաշրջանի բացարձակ առաջատարն է վենչուրային ներդրումների ներգրավման ծավալներով
- Հայաստանն աշխարհում առաջինն է կանանց զբաղվածության ցուցանիշով
- Հոկտեմբերին Հայաստանի տնտեսական աճը դանդաղել է
Հետևե՛ք տնտեսական նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին: