Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող Service Titan, Vineti, Robomart, Krisp, SuperAnnotate, Podcastle ընկերությունների ներկայացուցիչներին:
Կարևորելով վերոհիշյալ ընկերությունների դերը՝ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ նրանց հաջողությունները օրինակ կծառայեն այլ կազմակերպությունների համար։
Վարչապետը, ընդգծելով պետություն-մասնավոր հատված սերտ համագործակցությունը, անդրադարձել է համատեղ նախագծեր ու ծրագրեր իրականացնելու հնարավորություններին:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։