Հոկտեմբերի վերջից Microsoft-ը սկսել է Windows 11 23H2-ի տարածումը Copilot AI օգնականի հետ։ Ընկերությունը մտադիր է նաև Windows 10 օպերացիոն համակարգում այս գործառույթն ավելացնել առաջիկա թարմացման ժամանակ, հաղորդում է Windows Central-ը։
Այս որոշման պատճառը Windows 10-ի՝ շուկայում զբաղեցրած մասնաբաժինն է: Ներկայումս այս համակարգը օգտագործվում է մոտ մեկ միլիարդ սարքերում, մինչդեռ Windows 11-ը մինչ այժմ հասել է ընդամենը 400 միլիոնի:
Պորտալի զրուցակիցները կարծում են, որ Windows 10-ի համար Copilot-ի հնարավորությունները համարժեք կլինեն Windows 11-ի AI օգնականի հնարավորություններին:
Windows 11-ի Copilot-ը ներկայումս հասանելի է ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Ասիայի ու Հարավային Ամերիկայի որոշ երկրներում:
Հետևե՛ք ՀՀ ֆինանսաբանկային ոլորտի նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին: