2023 թվականի հունվար-սեպտեմբերին 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառվել է 69 ՏՏ ընկերություն, այս մասին հայտնում է Modex գործակալությունը։
1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված ՏՏ ընկերությունները 2023-ի հունվար-սեպտեմբերին պետբյուջեի համար ապահովել են 59 մլրդ դրամի եկամուտ կամ ՊԵԿ-ի կողմից վերահսկվող եկամուտների 4.2%-ը, ընդ որում՝ ամենաշատ հարկերը վճարել է Veeam Armenia ընկերությունը՝ 6.2 մլրդ դրամ։
69 ՏՏ ընկերությունները միասին վճարել են 8.4 մլրդ դրամի շահութահարկ, որի 20%-ը կամ 1.6 մլրդ դրամը բաժին է ընկել Veeam Armenia ընկերությանը։ Այն 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում 30-րդն է։
Նշենք, որ իր հաշվարկում Modex-ը ներառում է միայն այն ընկերությունները, որոնց հասույթի 50%-ը և ավելին ստացվում են տեղեկատվական տեխնոլոգիաներին առնչվող գործունեությունից: Ըստ այդմ, այս ցանկից դուրս են մնացել «Սոֆտ Կոնստրակտ» ընկերությունը, որը 2023թ. հունվար-սեպտեմբերին ամիսներին իր վճարած 8,7 մլրդ դրամ հարկով 1000 խոշոր հարկատուների ցանկում 19-րդն է, և «Դիջիթեյն» ընկերությունը, որը 62-րդն է 4,3 մլրդ դրամ վճարած հարկով:
Modex-ն առանձնացրել է ՏՏ ոլորտի 20 ամենախոշոր հարկատուների ցանկը, որը ներկայացնում ենք ստորև.
Յուրաքանչյուր ընկերության գծով հարկերը հաշվարկվել են որպես պետբյուջե ընկերությունից վճարված ընդհանուր գումարների և ԱԱՀ, ակցիզային հարկի մասով միասնական հաշիվ վերադարձված գումարների տարբերություն։
Կարդացե՛ք նաև՝
- Խոշոր հարկատուների տասնյակում նորեկներ կան
- 2023-ի սեպտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակն աճել է
- Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 9,7 տոկոսով
Հետևե՛ք բոլոր թարմացումներին և նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին: