Microsoft-ը 2023 թվականի սեպտեմբերի վերջին ներկայացրեց Windows 11 23H2 հիմնական գործառույթների թարմացումը, որը նաև հայտնի է որպես Moment 4, բայց դրա տարածումը տեղի ունեցավ դանդաղ և աստիճանաբար: Իսկ այժմ Windows ՕՀ-ի ողջ պատմության ամենամեծ թարմացումը հասանելի է բոլոր օգտատերերի համար։
Windows 11 Moment 4-ը հասանելի է ոչ պարտադիր պլանային թարմացմամբ, որը կապված չէ անվտանգության հետ։ Այն որոշ ժամանակ անց կդառնա պարտադիր: Դա տեղի կունենա 2023-ի նոյեմբերին՝ ավանդական ամենամսյա «Patch Tuesday»-ի թողարկմանը զուգահեռ:
KB5031455 թարմացումը տարածվում է Windows Update-ի միջոցով: Տեղադրվելուց հետո հասանելի կդառնան վերափոխված File Manager-ը, ավելի շատ արխիվային ձևաչափերի աջակցությունը, առաջադրանքների տողի բարելավումները, Windows Backup հավելվածը, Copilot օգնականը և մի շարք այլ փոփոխություններ:
Հետևե՛ք բոլոր թարմացումներին և նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին: