Կազմակերպիչ՝ Granatus Ventures
Մեկնարկ՝ Հոկտեմբերի 16-17
Որտեղ՝ ISTC հիմնադրամ
Միջոցառման մասին.
Granatus Ventures-ը, CIVITTA-ի հետ համատեղ և PMI Science-ի աջակցությամբ՝ հայտարարում է «Գիտնականից՝ ձեռներեց» ծրագրի և իր առաջին բութքեմփի մեկնարկը:
Ծրագրին կարող են մասնակցել նրանք, ովքեր զբաղվում են գիտահետազոտական աշխատանքներով կամ գիտական գաղափարների վրա հիմնված ձեռներեցությամբ, ցանկանում են իրենց հետազոտական աշխատանքները զարգացնել լիովին նոր ուղղությամբ և դիտարկել դրանց հնարավոր առևտրայնացումը։
Ծրագիրը բաղկացած է երկու փուլից. առաջին՝ ներածական փուլ կամ “Discovery Bootcamp”, որի հաջողակ մասնակիցներն այնուհետ կկարողանան մասնակցել ավելի խորացված “Impact Bootcamp”-ի փուլին։
Բութքեմփը տրամադրում է հաջող բիզնես ստեղծելու համար անհրաժեշտ հիմնարար գիտելիքներ, հմտություններ և ռեսուրսներ։ Դրա նպատակն է նպաստել գիտական գաղափարների հաջող առևտրայնացման աշխատանքներին։
Ի՞նչ կտա բութքեմփը մասնակիցներին.
- ծանոթություն Adaptive Innovation հայեցակարգի հիմնական գաղափարներին հենց հեղինակների` Չարլզ Կունիի և Հովարդ Կալիֆանոյի կողմից,
- ոլորտի առաջատարներից, հաջողակ ձեռնարկատերերից և գիտնականներից սովորելու և վերջիններիս փորձառությանը ծանոթանալու հնարավորություն,
- ինտերակտիվ սեմինարների միջոցով պրակտիկ փորձ ստանալու հնարավորություն,
- արժեքավոր ծանոթություններ ու շփումներ ունենալու հնարավորություն հեռանկարային գործընկեր հետազոտողների, համագործակիցների և ներդրողների հետ
- Նախագծերի մրցույթի մասնակցելու, պոտենցիալ ներդրողների հետ ծանոթանալու ու հաջորդ փուլ՝ ավելի խորացված “Impact Bootcamp” անցնելու հնարավորություն։
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև հոկտեմբերի 9-ը լրացնել այս հայտադիմումը։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: