Չինական Xiaomi տեխնոհսկան ստացել է Չինաստանի զարգացման և փոփոխությունների ազգային հանձնաժողովի (NDRC) հավանությունը, հայտնում է Reuters-ը:
Արտադրությունը մեկնարկելու է 2024 թվականի առաջին կեսում: Ընկերությունը արագացրել է անձնակազմի հավաքագրման գործընթացը և պլանավորում է հաջորդ տարվա ընթացքում թողարկել ավելի քան 100 հզր էլեկտրոմոբիլ: Xiaomi-ն մտադիր է ներդնել $10 մլրդ 10 տարվա ընթացքում:
Չնայած NDRC-ի հավանությանը՝ Xiaomi-ն դեռ պետք է ստանա ՉԺՀ Արդյունաբերության նախարարության թույլտվությունը. այն ստուգում է ավտոմեքենաների նոր մոդելները, որպեսզի դրանք համապատասխանեն տեխնիկական պահանջներին. և անվտանգության նորմերին: Մինչ Xiaomi-ն սպասում էր NDRC-ի հավանությանը, ընկերությունը ավարտել է Պեկինում նոր գործարանի շինարարությունը:
2021 թվականի սեպտեմբերին ընկերությունը պաշտոնապես գրանցել է բիզնեսը Xiaomi EV անունով, որի կանոնադրական կապիտալը կազմել է 10 մլրդ յուան: Նույն թվականի նոյեմբերին Xiaomi-ն հայտնել է, որ կառուցելու է գործարան, ավտոմեքենաների արտադրության գլխավոր գրասենյակ, ինչպես նաև հետազոտությունների և վաճառքի գրասենյակներ Պեկինի տեխնոլոգիական ու տնտեսական զարգացման գոտում: Ամեն տարի ընկերությունը թողարկելու է ավելի քան 300 հզր էլեկտրական մեքենա:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։