Threads-ը՝ Meta-ի տեքստային հավելվածը, որը ուղիղ կերպով մրցակցում է X-ի հետ, այս շաբաթվա սկզբին ներկայացնում է իր նոր գործառույթը՝ վեբ տարբերակը:
Instagram-ի ղեկավար Ադամ Մոսերին հայտարարել է նոր թարմացման մասին, որն արդեն ներքին թեստավորում է անցնում, հայտնում է The Wall Street Journal-ը:
Նախկինում օգտատերերը չէին կարողանում օգտագործել հավելվածի բոլոր գործառույթները, եթե չէին օգտագործում իրենց սմարթֆոնները:
«Մենք կիրառում ենք նախնական տարբերակն արդեն մեկ կամ երկու շաբաթ», — նշել է Մոսերին՝ Threads-ի իր մեկնաբանություններում: «Դեռևս պետք է աշխատել՝ մինչև բոլորի համար հասանելի դարձնելը…»:
Քանի որ Threads-ը փորձում է հասնել X-ին, Մոսերին և Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը վերջին շաբաթների ընթացքում խոստացել են մեծ թարմացումներ՝ ներառյալ որոնման բարելաված հնարավորությունները: Այլ թարմացումներն արդեն իսկ ներկայացված են, օրինակ, որոշ էջերի համար գրառումների մասին ծանուցումները և ժամանակագրական շարքի կառուցումը:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։