Threads հավելվածը նոր գործառույթներ է ավելացրել

Վերջին լուրերը
Threads հավելվածը նոր գործառույթներ է ավելացրել
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Meta-ի տեքստի վրա հիմնված Threads հավելվածը հնարավորություն է տալիս տեսնել ձեր հավանած գրառումները հավելվածի թարմացման միջոցով:

Անցյալ շաբաթ ընկերությունը սկսել էր Android բետա տարբերակում նոր գործառույթի փորձարկումը, սակայն շաբաթվա վերջին Meta-ն այն հասանելի է դարձնել բոլոր օգտատերերի համար:

- Advertisement -
Threads հավելվածը նոր գործառույթներ է ավելացրել

Օգտատերերը կարող են գտնել իրենց հավանած գրառումները Կարգավորումներ (Settings) > Ձեր հավանումները (Your Likes), որը հասանելի է պրոֆիլի էջի միջոցով:

Բացի հավանած հրապարակումների գործառույթից, Meta-ն ներկայացրել է մեդիայի ներբեռնման որակի նոր տարբերակ, որը հասանելի է այստեղ՝ Settings > Account > Media Quality։ Նոր գործառույթը թույլ է տալիս ներբեռնել պատկերներ և տեսանյութեր ավելի բարձր որակով:

Թեև սրանք հավելվածի համար հաճելի թարմացումներ են, Մարկ Ցուկերբերգն անցյալ շաբաթ ակնարկել էր, որ ամենապահանջված գործառույթներից մի քանիսը, ինչպիսիք են գրառումների որոնումը և վեբ տարբերակը, կհայտնվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում:

Անցյալ ամիս գործարկված Threads-ը հիանալի մեկնարկ ունեցավ՝ առաջին հինգ օրվա ընթացքում հավելվածում գրանցվել է 100 միլիոն օգտատերեր: Այնուամենայնիվ, տարբեր վերլուծական ընկերությունների վիճակագրությունը ցույց է տվել, որ հավելվածի օգտագործումը ժամանակի ընթացքում նվազել է:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները