SpaceX-ը «դե ֆակտո» դարձել է հրթիռների արձակման գլոբալ մոնոպոլիստ. The Wall Street Journal

Վերջին լուրերը
SpaceX-ը «դե ֆակտո» դարձել է հրթիռների արձակման գլոբալ մոնոպոլիստ. The Wall Street Journal
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Իլոն Մասկի SpaceX ավիատիեզերական ընկերությունը արձակման ծառայությունների գծով մենաշնորհ է ձեռք բերել, գրում է The Wall Street Journal-ը։

Ռուսաստանը համարվում էր առանցքային երկիր տիեզերանավերի կոմերցիոն արձակումների շուկայում, սակայն այժմ (2022 թվականից հետո) ամեն ինչ փոխվել է. Roscosmos-ի կողմից իրականացվող կոմերցիոն արձակումների թիվը հասել է նվազագույնի, ինչը թույլ է տվել Իլոն Մասկի SpaceX-ին դառնալ «դե ֆակտո» մոնոպոլիստ։

The Wall Street Journal-ը մեջբերել է ռազմաօդային ուժերի նախկին սպա Ջոն Հոլստի խոսքերը. «Բանն այն է, որ մրցակիցները չեն կարող որևէ բան առաջարկել այս պահին, և դա SpaceX-ը դարձնում է դե ֆակտո մենաշնորհ»:

Հրատարակությունը գրում է, որ SpaceX-ը գրավել է շուկայի մեծ մասը, այդ թվում Falcon 9 հրթիռի շնորհիվ, որը կարող է թռչել մրցակիցների համար անհասանելի հաճախականությամբ, ինչն իր հերթին թույլ է տալիս հաճախորդներին առաջարկել մեկնարկային ծառայությունների ավելի գրավիչ գներ։

Ըստ ամերիկացի աստղաֆիզիկոս Ջոնաթան Մաքդաուելի, ով planet4589.org ռեսուրսում մանրամասն վիճակագրություն է վարում Starlink արբանյակների վերաբերյալ, 2022-ին SpaceX հրթիռներն ապահովել են հաճախորդների թռիչքների 66%-ը ԱՄՆ-ի արձակման կայաններից, իսկ 2023-ի առաջին վեց ամիսներին՝ 88%-ը։

Բացի այդ, օրեր առաջ Falcon 9 կրող հրթիռը հաջողությամբ ուղեծիր էր դուրս բերել 48 մինի-արբանյակների հերթական խմբաքանակը՝ Starlink համակարգի ինտերնետ-ծածկույթի գլոբալ ցանցի ուղեծրային խմբավորումը համալրելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները