«Ֆինանսական գրագիտություն». How2B-ի նոր վիդեո նախագիծը կօգնի ճիշտ կառավարել անձնական ֆինանսները

Վերջին լուրերը
«Ֆինանսական գրագիտություն». How2B-ի նոր վիդեո նախագիծը կօգնի ճիշտ կառավարել անձնական ֆինանսները
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

«Ֆինանսական գրագիտություն» արտահայտությունը Հայաստանում վերջին շրջանում առավել հաճախ ընկալվում է որպես պարզ կանոնների իմացություն, որը թույլ կտա զոհ չդառնալ մեծ տարածում գտած ֆինանսական խարդախություններին և խուսափել գումարի անհարկի կորստից:

Մենք ասում ենք՝ ֆինանսական գրագիտությունը ոչ թե զուտ փող չկորցնելու համար է, այլ այդ փողը ճիշտ կառավարելու արդյունքում ավելացնելու: How2B-ի նոր՝ կարճ տեսանյութերի շարքում մենք կպատմենք ֆինանսների կառավարման, գրագետ խնայողությունների ու ճիշտ ներդրումների մասին: Դավիթը, Անին և Սեդան այս թեմաներին կանդրադառնան տարբեր կողմերից՝ սկսած հասարակ հոգեբանական հնարքներից մինչև օրենսդրական հարցեր և մաթեմատիկական հաշվարկներ, բայց նպատակը մեկն է՝ բարձրացնել ֆինանսական գրագիտությունը:

«Ֆինանսական գրագիտություն» շարքը կհրապարակվի կարճ տեսանյութերի տեսքով և հասանելի կլինի մեր էջերում: Բաժանորդագրվե՛ք՝ բաց չթողնելու համար՝

«Ֆինանսական գրագիտության» շարքի առաջին թեման անձնական ֆինանսների մակարդակներն են.

«Ֆինանսական գրագիտություն» շարքի գործընկերն է Team Telecom Armenia ընկերությունը:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները