Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը Ճապոնիայում մասնաճյուղեր կբացի։
Օրեր առաջ Թումո Երևան և Սևանի Թումո տուփ էին այցելել Ճապոնիայի թվային տեխնոլոգիաների նախարարության և Գունմա պրեֆեկտուրայի ներկայացուցիչները: Երկօրյա այցի ավարտին Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանն ու Գունմայի փոխմարզպետ Կեիչի Ուրուգան ստորագրել են փոխըմբռնման հուշագիր` Մաեբասի, Տակասակի և Կուսացու քաղաքներում Թումո կենտրոններ և տուփեր բացելու վերաբերյալ:
«Սրանք առաջինն են, բայց, վստահ եմ, որ դեռ շատ Թումոներ կբացվեն Ճապոնիայում և կամրապնդեն երկու երկրների կապը տեխնոլոգիաների ոլորտում»,- ասել է փոխմարզպետ Ուրուգան:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: