Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն (ԱՏՁՄ) ու Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիան ստորագրել են հուշագիր, որով վերջինս կօգնի վերազինել Սյունիքի մարզի սահմանամերձ համայնքների 10-ից ավելի «Արմաթ» լաբորատորիա։
«10-ից ավելի Արմաթի վերազնինում՝ 1 նորը հիմնելու փոխարեն։
#ԱՏՁՄ-ի ու C-Quadrate-ի միջև ստորագրվեց հուշագիր, որով ընկերությունը տրամադրում է մոտ 8 միլիոն դրամ՝ օգնելու վերազինել Սյունիքի սահմանամերձ #Արմաթ-ները։
Հատկապես հիմա կարևոր է Սյունիքում իրականացնել զարգացման նախագծեր և զինել երիտասարդներին գիտելիքով, այդ պատճառով ընտրվեց հենց ա՛յս մարզը։ Նշենք, որ սա առաջին նման մասշտաբային վերազինումն է»,- ասվում է ԱՏՁՄ տարածած հայտարարության մեջ։
Մոտ 8 միլիոն դրամ նվիրատվության գումարը նախատեսված է Սյունիքի «Արմաթ» լաբորատորիաների համար համակարգիչներ ձեռք բերելու, եռաչափ տպիչների CNC շաղափային հաստոցների վերազինման, Arduino ռոբոտաշինության հավաքածուների, եռաչափ տպիչի լցանյութի ձեռքբերման և անհրաժեշտ այլ պարագաներով լաբորատորիաները կահավորելու համար։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: