Meta-ն պատրաստվում է գործարկել «սեփական Twitter-ը»

Վերջին լուրերը
Meta-ն պատրաստվում է գործարկել «սեփական Twitter-ը»
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Meta Platforms Inc-ը պատրաստվում է Twitter սոցցանցի նմանությամբ նոր հավելված գործարկել։

Այժմ ընկերությունը փորձարկում է սոցցանցը հայտնիների հետ, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով մանրամասներին ծանոթ աղբյուրների, ըստ որոնց՝ նախագիծն արդեն մի քանի ամիս հասանելի է ընտրված հեղինակներին։

Կալիֆորնիայի համալսարանի սոցիալական մարքեթինգի դասախոս Լիա Հաբերմանը Twitter-ում գրում է, որ հավելվածը կարող է թողարկվել 2023 թվականի հունիսի վերջին։

Սոցցանցը կառուցված է Instagram-ի հիմքի վրա, սակայն կառանձնացվի դրանից։

Սոցցանցում հրապարակումների համար սահմանվելու է 500 նիշ (Twitter՝ 280 նիշ, վճարովի բաժանորդագրությամբ՝ 10 հազար)։ Օգտատերերը կարող են մուտք գործել Instagram-ի հաշվի միջոցով, բացի այդ սոցիալական ցանցերը կսինխրոնիզացվեն, օրինակ՝ հնարավոր կլինի փոխանցել արգելափակված օգտատերերի ցուցակը։

Հիշեցնենք, որ 2023-ի մարտին Meta-ն հայտարարել էր, որ սկսել է աշխատել նոր սոցիալական ցանցի Twitter-ի ապակենտրոնացված անալոգի, ստեղծման վրա։ Նախագիծը ղեկավարում է Instagram ղեկավար Ադամ Մոսերին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները