Երևանում կայացավ այս գարնան ամենահեղինակավոր բիզնես իրադարձություններից մեկը՝ Yerevan Tech Forum 2K23-ը, որը համախմբեց գործարար համայնքի մի շարք ներկայացուցիչների աշխարհի տարբեր երկրներից՝ քննարկելու թվային փոխակերպման միտումները։ Ամենամյա ֆորումը տեղի ունեցավ մայիսի 19-ին Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։
Բացման արարողությանը մասնակցեցին և ելույթի խոսքով հանդես եկան Skill Event Marketing Company-ի հիմնադիր Սերգեյ Ուսնունցը, ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը և ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Telcell ընկերության կոմերցիոն տնօրեն Արտյոմ Ղազարյանը։ Պանելային քննարկումներին մասնակցեցին Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը և ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։ Ֆորումի 3 հարթակներում ներկա էին ավելի քան 1000 մասնակիցներ 500+՝ պետական, հասարակական և մասնավոր սեկտորի ընկերություններից:
#YTF ամենամյա ֆորումը փորձագիտական հարթակ է, որը համախմբում է գործարար համայնքի մի շարք ներկայացուցիչներին աշխարհի տարբեր երկրներից՝ քննարկելու բիզնեսի արդի թեմաները։ Այս տարի միջոցառումն անցկացվեց «Թվային փոխակերպում։ Առաջխաղացման ռազմավարություններ» խորագրով:
Ներկայացնում ենք How2B-ի ռեպորտաժը:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: