ChatGPT-ի հավելվածն արդեն հասանելի է iOS-ում

Վերջին լուրերը
ChatGPT-ի հավելվածն արդեն հասանելի է iOS-ում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

OpenAI-ը գործարկել է ChatGPT հավելվածը iPhone-ի համար՝ համապատասխան հայտարարությունը հայտնվել է ընկերության կայքում։

Չաթբոտի հավելվածն ամբողջությամբ պատճենում է կայքի ֆունկցիոնալությունն ու դիզայնը։ Նորամուծությունը ձայնային մուտքագրման աջակցությունն է։ Այն իրականացվել է OpenAI խոսքի ճանաչման Whisper տեխնոլոգիայի միջոցով:

Ընկերության տեխնիկական տնօրեն Միրա Մուրատին Twitter-ում գրում է, որ Android-ի տարբերակն արդեն մշակման փուլում է։ Առայժմ ChatGPT-ն iPhone-ի համար հասանելի է միայն ԱՄՆ-ում, սակայն հավելվածը մոտակա շաբաթների ընթացքում կհայտնվի այլ երկրների App Store-ում:

Այսպիսով, չաթբոտն արդեն կարելի է օգտագործել Google-ի փոխարեն, սակայն միայն iOS օպերացիոն համակարգում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները