«AI-ի կնքահայրը» հայտարարել է, որ վախենում է իր գյուտից և հեռացել է Google-ից

Վերջին լուրերը
«AI-ի կնքահայրը» հայտարարել է, որ վախենում է իր գյուտից և հեռացել է Google-ից
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Արհեստական ​​ինտելեկտի հետազոտության առաջամարտիկ Ջեֆրի Հինթոնը, ում ԶԼՄ-ներն անվանել են «AI-ի կնքահայր», հեռացել է Google-ում իր պաշտոնից: Նա բացատրել է այս քայլը՝ որպես տեխնոլոգիայի պոտենցիալ վտանգների մասին ավելի բաց լինելու ցանկություն։

Հինթոնն իր ողջ կյանքը նվիրել է արհեստական ​​ինտելեկտի հետ աշխատելուն՝ սկսելով ուսումնասիրել այն դեռ 1970-ականներին։ Վերջին տասը տարիների ընթացքում նա աշխատում էր Google-ում՝ մեքենայական ուսուցման ալգորիթմների վրա, սակայն այժմ նա պաշտոնապես լքել է ընկերությունը և հարցազրույց է տվել BBC-ին։

Գիտնականը կարծում է, որ մարդկությունն արդեն սկսել է դիմակայել արհեստական ​​ինտելեկտի տարածման բացասական հետևանքներին։

Ըստ գիտնականի՝ այժմ ամեն ինչ կգնա միայն դեպի վատը։

«Հենց հիմա «նրանք» (Արհեստական բանականությունը) մեզնից ավելի խելացի չեն: Բայց ես կարծում եմ, որ նրանք շուտով կարող են լինել»:

Հինթոնը հրատապ խնդիրների շարքում նշում է «ճշմարտության» հասկացության մշուշումը` AI միջոցով ստեղծված նկարների և տեսանյութերի պատճառով, ինչպես նաև աշխատատեղերի կորուստը: Նա նաև մտահոգություն է հայտնել շարունակվող սպառազինությունների մրցավազքի վերաբերյալ, որն այժմ սնվում է արհեստական ​​ինտելեկտի ներդրմամբ:

«Ես ինքս ինձ մխիթարում եմ այսպես. եթե ես դա չանեի, մեկ ուրիշը դա կաներ»,- ասել է Հինթոնը։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները